«Հայ պատգամավորների վարքը Բաքվում տպավորիչ է: Երկուսով բոլորին իրար են խառնել: Ադրբեջանցիներն արդեն վաղուց են փոշմանել թե՛ հրավերի, թե՛ տրվա անվտանգության երաշխիքների և թե՛ այդ միջոցառումը Բաքվում կազմակերպելու իրենց որոշման համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` հավելելով. «Ամենակարևորն այն է, որ Թևան Պողոսյանին և Կորյուն Նահապետյանին հաջողվել է փորձագիտական և քաղաքական լայն շրջանակների աչքի առջև հենց թշնամու մայրաքաղաքում բացահայտել նրանց հայատյաց քարոզչության ողջ էությունը և պարզապես չեզոքացնել ադրբեջանցիների քարոզչական թեզերը: Կեցցե՛ք: Միայն թե խորհուրդ եմ տալիս Բաքվի հայկական եկեղեցի չայցելել: Չկա այնտեղ այլևս եկեղեցի: Շենքն է մնացել միայն: Ցավոք՝ պղծված: Պետք չի ադրբեջանցիներին իրենց տոլերանտության մասին հեքիաթներ պատմելու նոր հնարավորություններ տալ»: