«168 ժամ» թերթը գրում է. ««Նախ պետք է իրերը կոչել իրենց անուններով. Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» հ/կ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` խոսելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ Հայաստանի իշխանության եւ ոչ իշխանության համերաշխության մասին:
«Իսկ մեկ կենտրոնից կառավարվելը բերում է ոչ թե համագործակցության ներքին կյանքում, այլ ավելի բաց եւ հրապարակային առեւտուր անելու հնարավորության: Այս պահին իշխանության եւ ոչ իշխանության միջեւ ընթանում է դիրքային պայքար, թե ինչ համաձայնություններով պետք է մոտենալ 2017-18թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ այս գործընթացները հանգեցնեն նրան, որ մինչեւ այս տարեվերջ որոշվի, թե 2017թ. ոնց են կիսելու իշխանությունը»,- ասել է Ա. Քոչարյանը»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։