«Հրապարակ»-ը հղում անելով սեփական տեղեկություններին՝ հաղորդում է, որ սպասվում է, որ Հայաստանում իրավիճակը լարվի աշնանը. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունը շատ անհանգիստ է, որ զարգացումներն աշնանը Ուկրաինայից հնարավոր է տեղափոխվեն Հարավային Կովկաս։ Ըստ այդմ՝ իշխանությունը շատ ուշադիր է Սորոսի հիմնադրամի «շարժերին»: Ենթադրվում է, որ այդ զարգացումներին ընդառաջ Հիմնադրամը Հայաստանում լուրջ գումարներ կհատկացնի քաղաքացիական հասարակությանը, ինչն իր հերթին տագնապ է պատճառում ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինին, այլև ՌԴ էմիսար Կիսելյովին, ուստի նրանք այժմ մրցության մեջ են մտել եվրոգրանտների հետ և փորձում են գրանտային իրենց տրանշն իրականացնել արագ՝ մինչև աշուն, որովհետև արդեն իսկ տեղեկություններ ունեն, որ Ուկրաինայից դեպի Հայաստան է «տեղափոխվում» «մայդանագետների» լուրջ խումբ»,–գրում է թերթը։
«Մայդանագետների» լուրջ խումբ «տեղափոխվում» է Հայաստան, ինչո՞ւ է անհանգիստ իշխանությունը. «Հրապարակ»
