Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-19 պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Հունիսի 18-ին Թբիլիսիում նախագահական պալատում տեղի կունենա Հայաստանի նախագահի հանդիպման արարողությունը: Դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումից հետո երկու պետությունների նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին մամուլի համար համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Նույն օրը երեկոյան կկայանա Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ:
Հունիսի 19-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների համագործակցության հետ կապված հարցեր, հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմին:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					