Այսօր Եվրոպական հանձնաժողովը 500 մլն եվրո տրանշ է տրամադրել Ուկրաինային: Այս մասին հայտնում է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը: Ինչպես տեղեկանում ենք Itar-tass-ից՝ ներկայացուցիչը մասնավորապես ասել է.

«Շատ կարևոր է, որպեսզի Ուկրաինան օգտագործի այս հնարավորությունը բարեփոխումների իրականացման, բյուջետային կայունության ապահովման, կայուն աճի ու նոր աշխատատեղերի բացման համար»:

Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող մակրոտնտեսական ընդհանուր օգնությունը կազմում է 1.61 մլրդ եվրո: