Սոնան հանդիպեց իր ապագա կոլեգաներին, երբ ընդունվեց կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին, հիմա հիշում է միայն,  որ այդ օրը ինքը դիպլոմ պետք է ստանար և կոնսերվատորիայի նախասրահում սպասում էր, որ իրեն իր դիպլոմը հանձնեն:

<< Զբոսնում էի կոնսերվատորիայի միջանցքով, երբ լսեցի, թե ինչպես էր Գարիկը նվագում. ինձ հետաքրքրեց` մտա այդ սենյակ, որտեղից գալիս էր երաժշտության ձայնը և սկսեցի  նրա նվագակցության ուղեկցությամբ  երգել:  Հետո հետաքրքիր իմպրովիզներ միասին  արեցինք  և հասկացանք, որ միասին կարող ենք աշխատել: Ավելի ուշ, հանդիպեցի Արմենի հետ, սկսեցինք երեքով աշխատել, ժամանակի ընթացքում  զգացինք, որ ռիթմային պակաս կա և մեր ռիթմերն էլ լրացրեց Արթուր Մարտիրոսյանը>>,-այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում ասաց  <> ջազ խմբի վոկալիստ Սոնա Ումրոյանը:

Այժմ խմբի անդամները չորսն են, ինչպես նշեց խմբի վոկլաիստը, իրենք բոլորն էլ առանձին <> են, որոնք լրացնում են մեկը մյուսին: Սոնան <>-ի   գարունն է, քանի որ դա է իր ամենասիրած եղանակը:

Խմբի առաջին համերգը տեղի է ունեցել նախորդ տարի դեկտեմբերի 2-ին, որի ժամանակ հանդիսատեսը պահանջել է երկրորդ հանդիպումը: <> խումբն էլ հավատարիմ մնալով իր խոստմանը և հունվարի 26-ին, ժամը` 20:00-ին  Նարեկացի արվեստի միությունում կանցկացնեն իրենց երկրորդ համերգը:

Համերգը կլինի անակնկալներով լի: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև մասնակցելու «Հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ցուցահանդեսին և տեսնելու Արթուր Գևորգյանի դիմանկարների ֆոտոշարքը:

<>-ի գարունը` Սոնան, մեզ հետ զրույցում  մաղթեց, որ բոլորը լինեն բարի, միշտ սիրով լի լինեն և վայելեն մաքուր երաժշտություն: