Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պատասխանելով Yerevannews.am-ի այն հարցին, թե իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու՞ է արդյոք առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններին, ասաց, որ իրենց կուսակցությունն առանձին չի մասնակցի:Արամ Հարությունյանը նախընտրում է, որ ավագանու ընտրություններին մասնակցեն դաշինք կազմված:
Մեր հարցին, թե առհասարակ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը քանի՞ անդամ ունի, Արամ Հարությունյանը դժվարացավ պատսախանել.
«2008 թվականի տվյալներով 5 հազար անդամից ավել է եղել, բայց պետք է վերագրանցում կատարեն և պարզեն, թե քանի անդամ է մնացել կուսակցությունում»,- ասաց Հարությունյանը: