2015 թ.-ին Հայաստանի Հանրապետությունում «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» խորագրով անցկացվելիք ռազմամարզական և կադետական վարժարանների Միջազգային երիտասարդական կրթական հավաքի անցկացման կապակցությամբ հունիսի 14-ին Հայաստան է ժամանել հավաքի կազմկոմիտեի նախագահ, «Հայրենիքի սխրանք» հայրենյաց պաշտպաններին աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման (Ռուսաստան) նախագահ Օ. Բականաչի գլխավորած պատվիրակությունը:
Հունիսի 16-ին հավաքի կազմկոմիտեի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Զեկուցվել է անցկացվելիք միջոցառման պլանավորման և նախապատրաստման ընթացքի մասին:
Կազմակերպական հարցերի քննարկման արդյունքում որոշում է կայացվել «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» հավաքը Ծաղկաձորի սպորտային համալիրի բազայի վրա գալիք 2015թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը անցկացնելու մասին:
Հայրենասիրական ուղղվածության սոցիալական միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդմանը: