Երեկ Վաշինգթոնում կայացել է «Մեր օվկիանոսը» համաժողովը, որի ընթացքում քննարկվել է երկրագնդի ջրային ռեսուրսների խնդիրները։ Զեկուցողներից մեկն էլ հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն էր։ Իր ելույթի ժամանակ դերասանը հրատապ է համարել այս խնդիրը՝ հավելելով, որ մարդկությունը պետք է ամեն ինչ անի բարելավելու ջրային ռեսուրսների մակարդակը։ Այդ առաքելության համար նա բնության պաշտպանության հիմնադրամին տրամադրել է 7 միլիոն դոլարի գումար։
Արևմտյան լրատվամիջոցները հիշեցնում են՝ սա առաջին դեպքը չէ, որ Դի Կապրիոն հատուկ ուշադրություն է դարձնում բնության պահպանությանը։