Իսպանիայի դատախազությունը խնդրել է դադարեցնել «Բարսայի» աստղ Լիոնել Մեսսիի հարկերից խուսափելու վարույթը: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Արգենտինացին մեղադրվում էր հարկերը չվճարելու մեջ:
Մեղադրող կողմը եկել է եզրահանգման, որ Մեսսիի ֆինանսների համար պատասխանատու էր իր հայրը, իսկ հենց ինքը՝ ֆուտբոլիստը կապ չուներ եկամուտները թաքցնելու հետ: Հետաքննությունը կշարունակվի Խորխե Օրասիո Մեսսիի դեմ, որը արդեն ընդունել իր պատասխանատվությունը որդու ֆինանսական գործերի համար:
Հիշեցնենք նաև, որ անցած տարի հայր և որդի Մեսսիները միասին կանգնեցին դատարանի առաջ, ավելի քան 4 մլն. եվրո հարկ չվճարելու մեղադրանքով:
Մեսսի ընտանիքը հերքում էր մեղադրանքները, սակայն օգոստոսին նրանք համենայն դեպս 5 մլն եվրո «ճշգրտող վճարում» են կատարել: