«Ֆրանսիացիները Ռուսաստան են ուղարկում ժամանակակից ուղղաթիռներ, գերմանացիրները ՌԴ-ում կառուցել են բարձրտեխնոլոգիական ռազմական մարզադահլիճ, իտալացիները մատակարարում են զրահամեքենաներ,- թվեարկում է The Washington Post-ի մոսկովյան բյուրոյի գլխավոր խմբագիրը՝ հավելելով,- ճգնաժամի շեմին, որի ժամանակ ռուսական զորքերը ներկա են Ուկրաինայի տարածքում, եվրոպական երկրները փոձում են հաշտեցնել տնտեսական շահերը քաղաքական իրավիճակին»։

Պարբերականը նաև հավելում է. «Դեռևս տարիներ առաջ ռուսական բանակը խորհրդային սահմանների դուրս գրեթե զինտեխնիկա չէր գնում։ Ռուսաստանն այսօր էլ մնում է զենքի ամենամեծ արտահանող երկիրը, սակայն 2008թ. Վրաստանի հետ պատերազմից հետո, ՌԴ-ն փոխեց իր սովորությունները։ Չնայած, որ այս պատերազմում Ռուսաստանը հաղթեց, սակայն նրա զինվորները ցույց տվեցին, թե ինչքան անկազմակերպ են։ Այնպես որ՝ ռուսներն իրենց զինվորների մարտունակությունը բարձրացնելու համար դիմեցին եվրոպացիներին, վերջիններս, փաստորեն, սիրով օգնում են Ռուսաստանին»,- գրում է հոդվածագիրը։