Լուգանսկում սկսվել է ազգային աշխարհազորի և ուկրաինական գրոհայինների միջև զոհվածների փոխանակումը: Այս նպատակով կողմերը համաձայնվել են կրակոցների ժամանակավոր դադարեցման: itar-tass-ը հաղորդում է, որ այս առաջարկը կատարել է ուկրաինական կողմը: 

Վկաների խոսքերով տեղական կառավարման շենքի մոտ բերեցին մոտ 100 դագաղ՝ ուկրաինացի զինծառայողների մարմիններով, այս թվում օդանավակայանում մահացած: Ուկրաինական կողմը արդեն տարել է իր կողմից զոհվածներին: Փոխանակման երկրորդ մասը շուտով կիրականանա, սակայն Լուգանսկի կողմը հայտարարում է. «Չնայած ձեռք բերված համաձայնության, չկա ոչ մի վստահություն, որ ուկրաինական կողմը կրակ չի բացի»: