Վիեննայում շենքերի պատուհաններից մեկին պառկած կինը պատճառ է դարձել փողոցում երթեւեկության կաթվածահար լինելու համար, հաղորդում է The Daily Star-ը:
Ըստ երեւույթին կինը պարզապես ցանկացել է արեւային լոգանք ընդունել, ինչի արդյունքում, անգամ վթար է տեղի ունեցել:
Դեպքի ամսաթիվը, մեքենաների քանակը չէր նշվում: Ժամանած ոստիկանության աշխատակիցները կնոջը պատուհանին չեն հայտնաբերել, ամենայն հավանականությամբ նա նկատել և իջել էր:
Կնոջ ինքնության մասին տվյալներ հայտնի չեն, միայն ականատեսնեից մեկի կատարած լուսանկարն է հրապարակվել կայքում: