ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով Ուկրաինայի ՀՆԱ-ն այս տարի կտրուկ կնկնի և դժվար թե վերականգնվի հաջորդ տարի: Ինչպես տեղեկանում ենք РИА Новости-ից՝ Նիկոլայ Պատրուշինը ասել է. «Ուկրաինայի բնակիչները շուտով կզգան, որ իրենց կյանքի մակարդակը կտրուկ ընկել է»:

 

Ուկրաինայի տնտեսական խնդիրների պատճառով ավելի կվատանա հումանիտար դրությունը: Ռուսաստանում այսօր ընդհանուր առմամբ գտնվում է 13.5 հազ. փախստական: 

Ընդ որում ՌԴ անվտանգության խորհուրդի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը միշտ անշահախնդիր օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, ի տարբերություն Եվրոպայի: