Արաբագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ սիրիական բանակային ստորաբաժանումները լիբանանյան «Հիզբալլահի» և «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» աջակցությամբ վերականգնում էին վերահսկողությունը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Լաթակիա նահանգում՝ Քեսաբում և հարակից շրջաններում, հակակառավարական ուժերն էլ կազմակերպված հարձակաման էին անցել հարավային Դարաա նահանգում: Ներկայացված տեսանյութում ցուցադրվում է զինյալների կողմից կազմակերպված հուժկու գրոհի արդյունքում Դարաա նահանգի արևմուտքում՝ Թել ալ-Ջումայում վարչակարգի համար առանցքային նշանակություն ունեցող ռազմաբազայի գրավումը, որի հետևանքով գերվել են նաև բազան պահպանող զինծառայողները»: