Այսօր կյանքից հեռացել է ռուս հանրահայտ դերասան Անդրեյ Պանինը: Նրան իր տանը մահացած է գտել բարեկամներից մեկը: Դերասանի գլխի վրա հայտնաբերվել են վնասվածքներ:  Այս մասին հայտնում է РИА Новости -ին:

Պանինն ընդհամենրը 50 տարեկան էր: Նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հայտնի դարձել  «Բրիգադա»  հեռուստասերիալից հետո:  Նրա մարմնավորած վերջին հերոսը բժիշկ Ուոթսոնն էր, որն այդպես էլ անավարտ մնաց: Պանինի մոտ ամենից շատ բացասական դերերն էին լավ ստացվում: