FIFA-ն սկսել է կարգապահական հետաքննություն կապված մեքսիկացի երկրպագուների ռասիստական բացականչությունների հետ, որոնք տեղի են ունեցել Կամերունի հետ խաղի ժամանակ: 

FIFA-ի հայտարարության մեջ ասվում է, որ հետաքննությունը սկսվել է մեքսիկացի երկրպագուների «ոչ ադեկվատ պահվածքի» պատճառով: BBC-ի տեղեկություններով եղել են նաև անտիսեմիստական ու ռասիստական պաստառներ, որոնք կախվել են տրիբունաներից Ռուսաստանի և Խորվաթիայի մասնակցությամբ խաղերի ժամանակ: 

FIFA նոր կանոնների համաձայն՝ այսպիսի միջադեպերի պատճառով ֆուտբոլի հավաքականները կարող են տեղափոխվել ստորին դիվիզիոններ կամ ընդհանրապես դուրս մնան առաջնությունից: