Երեկ Ուկրաինայի նախագահը առաջարկել էր արտաքին գործերի նախարարի պաշտոնից հեռացնել Ա. Դեշիցային, և նրա փոխարեն նշանակել Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Պավել Կլիմկինին: Այս պահանջին հավանություն է տվել նաև Ուկրաինական պառլամենտը, և այսօր 335 պատգամավորների քվեարկությամբ Կլիմկինը ընտրվեց նախարար:
Պավել Կլիմկինը ծնվել է Կուրսկում և սովորել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում: Մինչև 2010թ.-ը աշխատել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք նաև, որ վերջերս Ուկրաինական գազի ճգնաժամի պայմաններում, Ս. Լավրովը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է համագործակցել Դեշիցայի հետ, նրա «ոչ ադեկվատ» պահվածքի պատճառով: Իսկ նորանշակ նախարարի մասին ռուսական կողմը ասել է.
«Մենք ցանկանում ենք նոր նախարարին հաջողություն և պատրաստ ենք նրա հետ շփման»: