«Եթե վերցնում ենք թառ նվագարանի տարածման ուղիները, ապա տեսնում ենք, որ բոլորը կողմերում  հայերը շատ են»,- այսօր լրոգրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Տկզար Հայաստանի հնագույն շնչական նվագարանների հիմնադիր Կառլեն Միրզոյանը:

Հիշեցնենք, որ թառի շուրջ այս վիճաբանությունները սկսվեցին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում,երբ  տեղի էր ունեցել ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Հայաստանից ոչ նյութական մշակույթի ժառանգության ցուցակում ընդգրկվել է «Սասնա ծռեր» էպոսը, Ադրբեջանից` թառը:

Դեռ 5-րդ դարում Թառ մասին իր աշխատությունում հիշատակել  է անգամ պատմիչ Մովսես Խորենացին: Բացի դրանից մասնագետների հավաստմամաբ  թառն անհիշելի վաղ ժամանակներից  Արցախի տարացքում է եղել եւ լրացնում է կսմիթային նվագարանների շարքը:

«Ինչպես կարող է «չուկչան», որ ցորեն չունի, հացի մասին երգ ունենա: Ադրբեջանցիները պես քոչվորները, դա անել չէին կարող, քանի որ  առանց թթի ծառի թառ չի լինում» -իր խոսքում ասաց դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը:

Երաժիշտի բերած փաստերից ադրբեջանցիները դեռ տասնամյակներ առաջ սովետական երաժշտական հանրագիտարանում կարողացել են իրենց մշակութային ժառանգության մասին կեղծիքներ մտցնել: Դրանք ներկայացրել են այնպիսի խորն արմատներով, որ անգամ հին հունականին է գերազանցել:

Չնայած որ դա հանցագործություն է, Դանիել Երաժիշտը փաստում է, որ այս ցեղախումբը, որը նոր-նոր է ժողովուրդ դարձել, լավ  քաղաքականություն  է վարում այդ առումով :

«Եթե այսպես շարունակվի մի օր էլ կասենք, որ բլուրն էլ տարան, դուդուկն էլ տարան: Եթե նրանց  լսենք կարող են ասել, որ այսօրվա մամուլի ասուլիսը տեղի է ունենում հյուսիսային Ադրբեջանում»,-ասաց Դանիել Երաժիշտը և հավելեց, որ պետական մարմիններին կոչ է անում այս հարցին լուծում տալ:

«Մենք չպիտի նստենք վայ-վույ դնենք, տեղային մակարդակով սրան պետք է պետական մոտեցում ցուցաբերվի: Այն դեսպանությունները, որ նստած են ժողովրդի վզին, դրա փոխարեն  պետք է  այս հարցը բարձնացնեն», -ասաց մշակութային լրագրող Հակոբ Մարտունին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները քննարկումների ժամանակ նշել էին, որ այն չի կարող ճանաչվել, որպես մեր երկրի մշակութային ժառանգություն: Այդ պատճառով էլ, այն ընդունվել է բաց հայտով, որին կարող են հավակնել նաև այլ երկրներ:

Այնուամենայնիվ, Կառլեն Միրզոյանն ասաց, որ Փարիզում կան ապացույցներ, որոնք կարող են հիմնովին փաստել, որ թառը  հայկական է: