Հունիսի 20-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նարեկացի համույթը Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ հանդես կգա ինքնատիպ համերգային ծրագրով՝ նվիրված Շառլ Ազնավուրի 90-ամյակին:
«Ժամանակակիցը» խորագրի ներքո Նարեկացի համույթը կներկայացնի Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար:
Հուլիսի 25-27-ին Նարեկացի համույթը նույն համերգային ծրագրով հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում: