Ուկրաինայի նախագահը նախկին արտաքին գործերի նախարարին առաջարկել է դառնալ որևէ երկրի դեսպան: Սրանից հետո պատգամավորների կողմից հնչեցրած հարցին, թե արդյո՞ք այդ երկիրը կհանդիսանա Ռուսաստանը, Պորոշենկոն պատասխանել է, որ այս հարցին կանդրադառնա ավելի ուշ: Նա մասնավորապես ասել է.

«Խնդրում եմ չպնդել կոնկրետ երկրի վրա: Սա մենք կվորոշենք Դեշիցայի հետ»: 

Հիշեցնենք նաև, որ այսօր Դեշիցան ազատվել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել էր Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Կլիմկինը: