Վրացագետ Ալիկ էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանում ձերբակալվել են վրացի պատգամավորներ:
Խոսքը վերաբերում է Սաակաշվիլիի ղեկավարած «ՄԱՇ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ՝ Իրմա Նադիրաշվիլիին և Զուրաբ Ջափարիձեին, ովքեր մեղադրվում են Ադրբեջանից Վրաստան մեծ չափի գումար և էլեկտրաշոկեր տեղափոխելու մեջ:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքի այս դեպքին նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին և արդյո՞ք կօգտագործի Ի. Ալիևի հետ ունեցած իր մտերիմ և ջերմ կապերն իր կուսակցության բավական ակտիվ և ազդեցիկ ներկայացուցիչներին ադրբեջանական բանտից ազատելու համար:
Ոչ պակաս հետաքրքրական է նաև այն հանգամանքը, թե ինչպես կվարվեն վրացի օրենսդիրներն ու իրավապահները, Թբիլիսի վերադառնալուց հետո կշարունակեն նշված օրինախախտները օգտվել խորհրդարանականի մանդատից, թե ընդհակառակը և ավելին՝ կպատժվեն արդեն վրացական օրենքին համապատասխան: