Այսօր` հունիսի 19-ին Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը այցելել էր Գյումրի: Նա եղել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն-գիշերօթիկ դպրոցում, որի մարզադահլիճը վերանորոգվել է հայտնի ֆուտբոլիստի և նախկին ակումբի՝ Դոնեցկի «Շախտյորի» ֆինանսական աջակցությամբ:

Ստորև ներկայացնում ենք Մխիթարյանի ֆեյսբուքյան էջի լուսանկարները: