ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում: Նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել դիրքերի մարտավարական բնագծի եւ կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն եւ ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերեւույթից ավելի քան 3.000 մ բարձրության վրա: Սպայական անձնակազմի հետ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ:
Աղբյուրը` Արծրուն Հովհաննիսյան, Ֆեյսբուք



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					