«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովում կրքեր են բորբոքվել քառյակի և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջև: Քառյակը նրան մեղադրում է քվորում ապահովելու համար ՀՀԿ-ին «օգնելու» հարցում` ի հեճուկս իրենց ջանքերի, որ ամեն ինչ անում են` նիստը տապալելու համար, և չեն գրանցվում: «Նախ, իմ օգնությամբ չի ապահովվել, որովհետեւ սկզբում 63 գրանցում է եղել, իսկ քվորման համար անհրաժեշտ էր 66: Սա՝ մեկ։ Երկրորդ. ցանկացած քվեարկություն տապալել-չտապալելու խնդիրն ինքնանպատակ չէ, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերն ընդհանուր խնդիր են դնում, որ նման քվեարկության նկատմամբ ձևավորվի ընդհանուր վերաբերմունք, ապա դա պետք է լինի ընդհանուր քննարկման արդյունքում, այլ ոչ թե մանկական կապրիզների»,- ասաց Քոքոբելյանը։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։