Շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանությունը մասնավորապես հաղորդում է, որ 2014 թ. հունիսի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհ՝ 2 արագաչափ՝ երկու ոււղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Կիևյան փողոց՝ Կիևյան և Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկից դեպի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ Դավիթ Բեկի և Կարախանյան փողոցների խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Մ-2 «Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 328.5-րդ կմ (Քաջարան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: