ԱԺ-ում այսօր քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային բարեփոխումների փաթեթը։ Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ նախագիծը «բարեփոխված օրենսդրական նախաձեռնություն է»։ Այնուհետև դիմեց ոչ իշխանական ուժերին. «Ինձ թվում է, թե մենք գտնվում ենք տարրական դպրոցում, որտեղ մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնությունը աշակերտներն են։ Մի՛ դասավանդեք մեզ, ի՞նչ է նշանակում գալ և ասել՝ սենց պիտի լինի, նենց պիտի լինի։ Էտ «IQ» եք ստուգել, որ հասկացել եք, որ կարդացած չենք։ Ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի շպրտում, որովհետև եթե շպրտեք այդ տունը կքանդվի»։ ,- ասաց նա։