Վերջերս հասարակական կարծիքի հետազոտման Համառուսական կենտրոնը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ռուսների 54%-ը համոզված են, որ չկա և մոտակա ժամանակներս չի լինի այնպիսի քաղաքական գործիչ, որը կարողանա մրցակից համարվել Պուտինին: 

Այս հետազոտության արդյունքներին համաձայն վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 1.5 անգամ մեծացել է մարդկանց քանակը, որոնք համոզված են Պուտինի լավ քաղաքական հեռանկարների վրա: Իսկ 20%-ը մտածում են, որ նա շատ բաների է հասել, բայց ավելիին դժվար թե հասնի: Եվ հարցվածների միայն 5%-ն է մտածում, որ նախագահի հեղինակությունը ընկնում է: 

Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը՝ հարցվածների 73%-ը պատրաստություն է հայտնել քվեարկել նրա օգտին 2018թ.-ի ընտրություններին, եթե իհարկե Պուտինը ցանկանա մասնակցել: