Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին մասնակցում են 400 բրիտանացի քաղաքացիներ, որոնք կռվում են «Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետության» կողմից: Այս մասին հաղորդել է տերորիստների դեմ պայքարող Իրաքյան Քուրդիստանի ուժերը: Ինչպես տեղեկանում ենք itar-tass-ից՝ քրդական ուժերի ներկայացուցիչը ասել է.
«Նրանց շարքերում կան բազմաթիվ օտարերկրյա վարձկաններ, որում մենք համոզվում ենք կռվի դաշտում: Կան բազմաթիվ վարձկաններ ոչ արաբական երկրներից»:
Պետության ղեկավարները անհանգստացած են Սիրիա ու Իրաք ժամանած արևմտյան վարձկանների թվով: Մասնավորապես իր անհանգստությունն է հայտնել Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը, նշելով, որ այս իրավիճակը առավել վտանգավոր է Բրիտանիայի համար: