Ինչպես հաղորդել էր Yerevanews.am-ը հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:
Այսօր` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ զինծառայողը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:
«Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք սակայն այսօրվա իրականությունն այնպիսի է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել»,-հավելեց Սեյրան Օհանյանը: