««ՉԻ» տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Թևոսիկը (Թևոս Սաֆարյան) ազատ է արձակվել: «ՉԻ»-ն փորձեց քրեակատարողական հիմնարկների լրատվության վարչությունից տեղեկանալ համապատասխանու՞մ է այս լուրը իրականությանը:
Լրատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ նման բան չկա, և Թևոսիկը քաղաքային հիվանդանոցում բուժում ստանալուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ Թևոսիկը ձերբակալվել էր անցալ տարի՝ Ուկրաինայում»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։