Այսօր և վաղը կկայանան Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության F ու G խմբերի 2-րդ տուրի հանդիպումները:

Այս առաջնության գլխավոր ֆավորիտներ համարվող արգենտինացիները կխաղան մեր հարևան պետություն՝ Իրանի հետ, «Մենեյրաո» ստադիոնում: Իսկ Գերմանիայի հավաքականը կմրցի գանացիների հետ:

Արդեն հունիսի 22-ին մեր ժամանակով 02:00-ին կկայանա Նիգերիա - Բոսնիա և Հերցոգովինա հանդիպումը: Այսպիսով երկրորդ տուրի խաղերն են.

F խումբ

Արգենտինա - Իրան՝ 20։00 («Մինեյրաո», Բելու Օրիզոնտի)

Նիգերիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 02։00 («Արենա Պանտանալ», Կույաբա)

G խումբ

Գերմանիա - Գանա՝ 23։00 («Կաստելան», Ֆորտալեզա)