Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իրենք մեկ շաբաթով դադարեցնում են հակատերորիստական գործողությունները երկրի հարավ-արևելյան շրջանում, որպեսզի անջատողականները վայր դնեն իրենց զենքերը: Սրա մասին հաղորդվում է Պորոշենկոյի պաշտոնական կայքում:
Այս հայտարարությունը նա արել իր առաջին գործուղման ժամանակ դեպի Դոնբասս: Համաձայն նրա հայտարարության զինված ուժերի ստորաբաժանումները, Ազգային և սահմանապահ պաշտպանության ուժերը դադարեցնում են ռազմական գործողությունները: Մասնավորապես նախագահի պաշտոնական կայքում ասվում է.
«Ուկրաինական բանակը դադարեցնում է կրակը: Բայց սա չի նշանակում, որ մենք չենք պատասխանի մեր զինվորների նկատմամբ ագրեսիայի առկայության դեպքում: Մենք կանենք ամենինչ մեր երկրի տարածքը պաշտպանելու համար»: