Այս գիշեր ավելի քան 80 ուկրաինական սահմանապահ անցել են Ռուսաստանի սահման, որպեսզի պաշտպանվեն անջատողականների հետ բախումների արդյունքում առաջացած կրակոցներից: Այս ամենը տեղի է ունեցել «Իզվարինո-Դոնեցկ» անցակետի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչը:
Հայտնի է նաև, որ վիրավորվել են 2 սահմանապահ, որոնց տրամադրվել է համապատասխան օգնություն: Ներկայացուցիչը նաև ավելացրել է.
«Ներկայումս ռուսական կողմը ձեռնարկել է լրացուցիչ միջոցառումներ սահմանի այդ հարվածը պահպանելու համար»: