Այսօր՝ հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությունն տեղի ունեցավ Դավիթաշեն վարչական շրջանում: Նախքան արարողության սկիզբը ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Ոստիկանության աշխատանքը գնահատում եմ բավարար: Օ, Աստված իմ, այնքան դժգոհելու բան կա նրանց աշխատանքից: Առանց դժգոհության չի կարող լինել, սակայն ամեն ինչ անելու ենք, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրանա: Գնահատում ենք լավը եւ փորձում ենք առաջ գնալ»:
Ոստիկանապետը կարծում է, որ նոր վերանորոգված շենքը կմեծացնի ոստիկանների մասնագիտական գիտելիքները: Իսկ թե ինչ առանձնահատկություններ ունի այս շենքը նա առաջարկեց սպասել և տեսնել միասին: Վ. Գասպարյանը նաև նշեց.
«Նորմալ աշխատանքային պայմաններ կստեղծվեն: Պետք է այդ պայմանները լինեն, որպեսզի հետո պահանջենք ավելին: Իսկ նախկին շենքը փնթի էր, քանդված, եւ ինչ պետք է սպասել փնթի ոստիկանից»: