Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կուտակային կոնսաթոշակային համակարգի օրենքի մասին փոփոխությունները: Հայտնի է նաև, որ ՀՅԴ ու ՀԱԿ խմբակցության անդամները 2 անգամ պահանջել են իրականացնել ձայների վերահաշվարկ, սակայն այդ խնդրանքը այդպես էլ չբավարարվեց:
Ինչպես հայտնի է՝ ոչ իշխանական քառյակի ուժերը, արդեն իսկ, մի քանի անգամ հանդես են եկել այս օրինագծի դեմ՝ նշելով, որ այս բոլոր փոփոխությունները կրում են ձևական բնույթ: Նրանց դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքում ֆինանսական իմաստով պահպանվել են պարտադիր կուտակային վճարումները: Դրանք միայն կրել են կոսմետիկ փոփոխություններ, վերածվելով՝ պարտադիր սոցիալական վճարումների:
Հիշեցնենք նաև, որ Մասնավոր հատվածի աշխատողների համար օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ հուլիսի 1-ից: