Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Թալ-Աֆար քաղաքում շարունակվում են կռիվները իսլամիստ զինյալների հետ: 

Դեռևս կիրակի օրվանից այս քաղաքի մոտակայքում ընթանում էին բախումներ, իսկ երկուշաբթի օրը նրանց հաջողվեց մտնել քաղաք: 

Թալ-Աֆար քաղաքը ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն: Ինչպես հայտնում է BBC-ն՝ ջիհադական զինյալները (ISIS) փորձում են այն գրավել, քանի որ քաղաքը ճանապարհ է բացում դեպի Սիրիա:

Հիշեցնենք նաև, որ կռիվներ են ընթանում նաև Բայջի քաղաքի մոտակայքում, որտեղ զինյալները գրավել են Իրաքի խոշորագույն նավթավերամշակող գործարանը: Գործարանում արտադրությունը դադարել է, իսկ երկրի մյուս տարածաշրջանները բնակիչները խուճապահար վառելիք են գնում: