Անգլիայի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Լեսթեր Սիթին» կփորձի գնել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին, գրում է The Dailymail-ը:

26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն ֆունտ ստերլինգ:

Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքված է նաեւ անգլիական «Վեստ Բրոմվիչը»: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական եւ իտալական ակումբներ եւս ցանկություն ունեն իրականացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: