Դոնեցկում կրկին զինված բախումներ են ընթանում զինյալների ու «Աջ հատվածի» միջև: Կրակոցների պատճառով փակ է Կալինինյան շուկան: Քաղաքային իշխանությունները խնդրում են բնակիչներին լինել զգույշ, և չմոտենալ նշված վայրին:
Փոխհրաձգությունը տեղի ունեցել այսօր Լուգանսկի ինքնահռչակված հանրապետության զինյալների և ռադիկալ «Աջ հատվածի» միջև: Այժմ դեպքի վայրում աշխատում են ներքին գործերի նախարարության աշխատակիցները:
Ինչպես հայտնում է Риа Новости-ին կոնֆլիկտը առաջացել է այն ժամանակ, որբ զինյալները խոչընդոտել են «Աջ հատվածայիններին» մտնել «Նիվա» անվանվամբ հյուրանոց:
Հիշեցնենք նաև, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել Պորոշենկոյի «Խաղաղ պլանը»: