2014 թվականի աշխարհի առաջնության 10-րդ խաղային օրը սկսվեց F խմբի Արգենտինա – Իրան հանդիպումով, որը դրամատիկ ավարտ ունեցավ: Խաղի հերոս դարձավ Լիոնել Մեսսին, ով 91-րդ րոպեին հրաշալի հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին: Հանդիպումն անցավ արգենտինացիների բացահայտ առավելությամբ:

Հարկ է նշել, որ Իրանի հավաքականը նույնպես փորձում էր պարտքի տակ չմնալ և մերթընդմերթ դիմում էր սուր հակագրոհների:

Երկրորդ խաղակեսում իրանցիները մրցակցի դարպասը գրավելու համար երեք իրական պահ ստացան, սակայն չկարողացան աչքի ընկնել դիպուկությամբ: Իսկ ահա Արգենտինան ցույց տվեց իր բարձր կարգը, որի շնորհիվ կարողացավ պարտության մատնել համառ մրցակցին:

Արգենտինա – Իրան`1:0 Գոլ` Մեսսի 91' 

Հիշեցնենք, որ արգենտինացիները տարան երկրորդ հաղթանակն՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր: