Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերը համեմատել է Ստալինի և Հիտլերի ռազմավարությանը հետ։ Նա այս մասին հայտարարել է գերմանական Focus-ի հետ հարցազրույցում։ Դալիա Գրիբաուսկայտեն ասել է, որ Պուտինն օգտագործում է ազգային հարցերը տարածքներ գրավելու համար։ Ըստ Գրիբաուսկայտեի՝ այս կերպ էին վարվում նաև վերոնշյալ դիկտատորները։ Լիտվայի նախագահը նաև հավելել է, որ ներկայումս Ռուսաստանը փորձում է իր իշխանությունը հաստատել նախկին խորհրդային միության պետությունների վրա։
Հիշեցնենք՝ մինչ այս Պուտինին Ադոլֆ Հիտլերի հետ էր համեմատել նաև Միավորված թագավորության արքայազն Չարլզը։ Նա, պատասխանելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հարցին, ասել է. «Եվ հիմա Պուտինն անում է գրեթե նույնը, ինչ Հիտլերը»։