Զիմբաբվեի հյուսիսային մասում գտնվող Կարիբա քաղաքում առյուծը հարձակվել է սիրահար զույգի վրա: Աղջիկը մահացել է, իսկ տղային հաջողվել է ողջ մնալ: Գրում է My Zimbabve հրատարակությունը:
Առյուծը հարձակվել է այն պահին, երբ սիրահար զույգը սիրով էր զբաղված: Աղջիկը միանգամից հայտնվեց առյուծի թաթերում, իսկ տղային հաջողվեց փախչել և հասնել մոտակա ճանապարհին, որտեղ էլ նստեց մեքենա և զանգեց ոստիկանություն: Ի դեպ, այդ պահին տղան ամբողջովին մերկ է եղել և նրա համար հեշտ չի եղել մեքենա կանգնեցնել. Բոլոր կարծել են, թե նա մտավոր խանգարումներ ունի:
Երբ ոստիկանությունը ժամանեց դեպքի վայր, աղջիկն արդեն մահացել էր:
Նշենք, որ մի քանի օր առաջ Կարիբա քաղաքում առյուծը սպանել էր մի տղամարդու, որը գիշերային ակումբից էր վերդառնում: Ոստիկանությունը կարծում է, որ միևնույն առյուծն է սպանել աղջկան: