Այսօր լարված իրավիճակ էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ՝ Սարյան 22 հասցեում։ Այստեղ ակցիա էին իրականացնում «Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման» նախաձեռնության անդամները։ Նրանք պահանջում էին հանձնաժողովից չեղյալ համարել թանկացման որոշումը և բացատրություն տալ իր քայլերի համար։

Ակտիվիստները փորձեցին ակցիան շարունակել բարձրանալ հանձնաժողովի մուտքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ կազմելով պատ։ Արդյունքում քաշքշուկ տեղի ունեցավ, որի ընթացքում ոստիկանական մեքենա տեղափոխվեցին 3 ակտիվիստ։ Մյուսները արգելափակեցին ոստիկանական մեքենայի ճանապարհը, ոստիկանները քաշելով հեռացրին ակտիվիստներին։ Արդյունքում ակտիվիստները փակեցին Սարյան փողոցը։ Այստեղ նույնպես արձանագրվեց կոշտ պայքար ոստիկանների և ակտիվիտ, արդյունքում 2 տասնյակից ավելի ակտիվիստներ բերման ենթարկվեցին։