Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին պլանավորում է մասնակցել Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը հղվելով դերասանին շրջապատող աղբյուրներից մեկին:
Աղբյուրը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության ընտրազանգվածի մեջ դերասանի հանրահայտությունը մեծ է: Այս պատճառով էլ նահանգապետի պաշտոնը իդեալականորեն համապատասխանում է դերասանին:
Ըստ նրանց տեղեկատվության, հավանականությունը, որ 53-ամյա դերասանը կանցնի կինոյից դեպի քաղաքականություն մեծացավ այն ժամանակից սկսած, երբ նա հայտարարեց Ջուլիան Ասանժի նախկին իրավաբանի հետ իր կապի մասին:
Նախկինում նույնպես դերասանը կապ է ունեցել քաղաքականության հետ, երբ մասնակցում էր Օբամայի նախընտրական շտաբի քարոզարշավին: Բացի այս, նա միշտ հանդիսացել է ակտիվ հասարակական գործիչ և նույնիսկ զբաղեցրել է ՄԱԿ-ի դեսպանի պաշտոն: