Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը կողմ է արտահայտվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակման համար: Ինչպես տեղեկանում ենք itar-tass-ից՝ այս մասին նա հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ասելով.

«Սկսենք նպաստել մնացած, դեռևս չկարգավորված հարցերի հանգույցների հայտնաբերմանը...Հիմա հարկավոր է համաձայնեցնել լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործնական իրականացման տարբերակները: Սրանք ֆիքսված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների վերջին չորս-հինգ տարվա հայտարարությունների մեջ:»

Նա նաև ավելացրել է.

«Ռուսական կողմը, որպես համանախագահներից մեկը, կձգի նրան, որ շարունակվի երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև...Որքան պարբերական լինեն հանդիպումները, այնքան ավելի մեծ դինամիկա կստանա բանակցային գործընթացը:»