Ուկրաինայի նախագահի պաշտոնական տեղեկատվության համաձայն նա չի հերքում Եվրոպական Միություն, Ռուսաստան և Ուկրաինա եռակողմ քննարկումների հնարավորությունը մինչև ասոցիացիաին միացման համաձայնության ստորագրումը: 

Եվրոպական խորհրդի նախագահի հետ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ Պորոշենկոն քննարկել է սպասվելիք համաձայնագրի տնտեսական կողմը, որը նախատեսված է ստորագրել մինչև հունիսի 27-ը: 

Հաղորդվում է նաև, որ ԵԽ նախագահը բարձր է գնահատել Պորոշենկոյի «խաղաղ պլանը» և նշել է, որ Ռուսաստանի հանդեպ կկիրառվեն ավելի խիստ պատժամիջոցներ, եթե նա չանի ամենինչ խաղաղության հաստատման համար: 

Սրան ի պատասխան, Պորոշենկոն ասել է, թե ինքն հավատում է, որ Ռուսաստանը կաջակցի «խաղաղ պլանին» ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: