Զինեդին Յազիդ Զիդանը ծնվել է 1972 թվականի հունիսի 23-ին Մարսելում, Ֆրանսիա: Անվանում են նաև Զիզու (ֆր.՝ Zizou): ֆրանսիացի ֆուտբոլիստ է, ծնունդով Կաբիլից, եղել է հարձակվողական ոճի կիսապաշտպան «Կանն», «Բորդո», «Յուվենտուս», «Ռեալ Մադրիդ» ակումբներում և Ֆրանսիայի ազգային հավաքականում։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին։ 2009 թվականի հունիսի 1-ից մինչև 2011 թվականը եղել է «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնական։ 2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականը եղել է Մադրիդի Ռեալի սպորտային տնօրենը, այն բանից հետո, երբ թիմը լքեց Խորխո Վալդանոն։ 2012 թվականի ամռանը նա թողեց տնօրենի աշխատանքը և դարձավ արքայական ակումբի գլխավոր մարզչի՝ Կառլո Անչելոտտիի օգնական:

Ներկայացնում ենք նաև տեսանյութ նրա լավագույն 10 գոլերով: