Միլանի դատարանը հինգշաբթի օրը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտեց 1 տարվա ազատազրկման` Unipol իտալական ապահովագարկան ընկերության կեղմից BNL բանկի անհաջող ձեռքբերման գործով: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Բացի այդ, նրա եղբորը` Պաոլո Բեռլուսկոնիին, որը Il Giornale ամսագրի հրատակիչն է,  դատապարտել են ազատազրկման  2 տարի և 3 ամիս ժամկետով: Տեղեկատվության բացահայտումից բացի, նա նաև մեղադրվում է հեռախոսազանգերի ապօրիրնի ձեռքբերման մեջ:

Համաձայն դատարանի որոշման` Բեռլուսկոնին և իր եղբայրը պետք է  նաև դրամական փոխհատուցում վճարեն նախկի վարչապետ Պիերա Ֆասինոյին` 80 հազար եվրոյի չափով և 10 հազար եվրո` դատական ծախսերի համար: