Հանրահայտ գերմանացի մարզիկ Միխաիլ Շումախերի բժշկական քարտը գողացել են: Հիշեցնենք, որ նա երկարատև կոմայից հետո ապաքինվում էր վերականգնողական կենտրոնում: Այս մասին հայտարարություն է արել նրա մամուլի քարտուղար՝ Սաբինա Քեմը: 

Իր տվյալներով, Շումախերի անձնական փաստաթղթերը, որոնք հանդիսանում են բժշկական գաղտնիք, հայտնվել են սև շուկայում ու վաճառվում են: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Սաբինա Քեմը հայտնել է, որ դեռևս անհայտ է դրանք բնօրինակն են, թե ոչ:

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, անցած շաբաթ նա արթնացել է երկարատև կոմայից: Նա տեղափոխվել էր Շվեյցարիայում գտնվող վերականգնողական կենտրոն, սակայն դրանից հետո նրա իրավիճակի մասին ոչինչ չէր հայտնվում: