Աշխարհի առաջնության А խմբի ամփոփիչ տուրում Բրազիլացիները ուղղակի ջախջախեցին Քամերունի հավաքանին 4:1 հաշվով, իսկ Մեքսիկան հաղթեց Խորվաթներին՝ 3:1 հաշվով: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Բրազիլիան և Մեքսիկան դուրս են եկել մրցույթի հաջորդ փուլ, ընդ որում առաջնության տերերը խմբում գրավում են առաջին հորիզոնականը: 

Նշենք նաև, որ Քամերունցիներին հաջողվեց պահպանել խաղի ինտրիգը միայն առաջին խաղակեսին: Իսկ Խորվաթիայի հավաքականը ստիպված էր հաղթել Մեքսիկային հաջորդ փուլ դուրս գալու համար, սակայն նրանց հաջողվեց կորտրել մեքսիկների պաշտպանությունը ընդհամենրը մեկ անգամ: 

1/8 եզրափակրչում Բրազիլիան կխաղա Չիլիի հավաքականի հետ, իսկ Մեքսիկան՝ Հոլանդիայի: